Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սուրենը լավ կլինի այնքան էլ հույսը չդնի «Կարմիր խաչ»-ի վրա». Գագիկ Համբարյան

01:25, չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ.
«Սուրենը լավ կլինի այնքան էլ հույսը չդնի «Կարմիր խաչ»-ի վրա». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրո՞ք, Սուրեն
     Գյումրիում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ ադրբեջանական գերության մեջ գտնվող 62 շիրակցիների կյանքին ու առողջությանը սպառնալիք չկա:

Պապիկյանը նշել է, որ նման հայտարարություն անելու համար հիմք է այն, որ շիրակցիների` Ադրբեջանում լինելու փաստը հաստատել է Կարմիր խաչը և դա երաշխավորում է նրանց անվտանգությունը: Սույն նախարարը նաև նշել է, որ ամենօրյա ռեժիմով պետք է աշխատեն, որ գերիները շուտ հետ վերադարձվեն:
     Իրո՞ք: Ըստ նախարարի՝ ստացվում է, որ նոր են աշխատելու այդ ուղղությամբ: Իսկ միչև հիմա ըստ ցանկության են աշխատե՞լ՝ հույսը դնելով ռուսների վրա, որ Մոսկվան կվերադարձնի հայ գերիներին, իսկ դավաճան Նիկոլն էլ կինքնագովազդվի:
     Համոզված եմ, հիմա էլ այդ հարցը կարող են ռուսները լուծել ու դեմագոգիա է իշխանությունների որևէ ներկայացուցչի կողմից խոստումներ տալը, թե իրենք այդ հարցի շուրջ ինչ֊որ քայլեր են ձեռնարկում: Կապիտուլյանտ Նիկոլն այդ հարցում որևէ բան չի կարող անել, որն ընդունում են նաև նրա թիմակիցներից և սատարողներից ոմանք:
     Նախարար Սուրենը լավ կլինի այնքան էլ հույսը չդնի «Կարմիր Խաչ»-ի վրա ու չմոռանա, որ Բաքվում մեր գերիներին բնութագրում են որպես ահաբեկիչներ ու այդ կազմակերպության կողմից վերադարձված շատ գերիներն ինչ վիճակում են եղել...»:

3047 | 2
Facebook