Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փետրվարին հանրային քննարկման կդրվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը

15:30, երեքշաբթի, 26 հունվարի, 2021 թ.
Փետրվարին հանրային քննարկման կդրվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ փետրվարին պատրաստվում են հանրային քննարկման դնել Ընտրական օրենսգրքի այն մասը, որը վերաբերում է ԱԺ ընտրակարգին։

Հարցին, թե Վահագն Հովակիմյանի գաղափարը քննարկվե՞լ է, որով առաջարկվում է ԱԺ-ն լուծարել՝ առաց վարչապետի հրաժարականի, պատգամավորն ասաց, որ խմբակցության նիստին տարբեր գաղափարներ են քննարկվել։

«Տարբեր գաղափարներ են, այնտեղ մի կետ չի․ բազմաթիվ են՝ արտահերթ ընտրությունների ժամկետների հետ կապված, որոնք նույնպես Սահմանադրության մաս են կազմում»,- ասաց նա՝ հավելելով, որ հստակ որևէ որոշում դեռևս չի կայացվել։

2288 | 0
Facebook