Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Էս տեսակ ախմախաբանություններն ամրապնդում են իշխանությունների դիրքը»․ Լևոն Բարսեղյան

22:20, երեքշաբթի, 26 հունվարի, 2021 թ.
«Էս տեսակ ախմախաբանություններն ամրապնդում են իշխանությունների դիրքը»․ Լևոն Բարսեղյան

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««...Խաղաղ կանենք, չի լինի՝ զոռով կանենք»: Այսպես խոսեց Վազգեն Մանուկյանն Արարատում:
     Խոսքը իշխանափոխության մասին է: Զոռովը այս համատեքստում՝ ոչ խաղաղն է, որովհետև բխում է նախորդ մտքից՝ որպես ժխտում: Ոչ խաղաղը, զոռովը՝ բռնին է, եթե անգամ որևէ փոխաբերությամբ փորձի արդարացնել իր խոսքը: Բայց բռնության քարոզը, ինքը պիտի հասկանա, թե ուր է տանում: Չեմ հավատում, թե չի պատկերացնում, որ իր ընդդիմախոսների մեջ կլինեն մարդիկ, որոնք կուզեն, որ խաղաղ ճանապարհով լռի, կամ խաղաղ զառանցի, և երբ տեսնեն, որ չի ստացվում՝ որոշեն զոռով լռեցնել: Բոլորը, մանավանդ, նրանք, որ ձգտում են պաշտոնների, պիտի հասկանան, որ բռնությունը բռնություն է ծնում, բռնության մասին ահագին բան կա պատմելու, բայց էս մինիմումը ռևանշիսների վարչապետացուն գոնե պիտի իմանար:
     Էս էլ ու պրծ. «...իմ առաջարկությունն էր, որ զինվորականները իրենց ձեռքը վերցնեին իշխանությունը: Որտև նույնանման դեպքերում, մյուս երկրներում, երբ որ զինվորականները տեսնում են, որ իրանց տանում են պարտության, զինվորականության վերնախավը իշխանությունը վերցնում է իր ձեռքը, ժամանակավոր՝ մեկ տարով, երկու տարով, երեք տարով, ավարտում է ամեն ինչ, նորից հանձնում է ․․․, օրինակ՝ Թուրքիայում մի քանի անգամ է այդպես եղել: Հայաստանում դա տեղի չունեցավ: Ես կարծում եմ, որ այն մարդիկ, որ այդպիսի որոշում կարող էին ընդունել, արդեն դուրս էին հանված բանակից, մնացածների համարձակությունը և քաղաքացիական, ազգային զգացմունքները երևի այդքան հզոր չէին, որ նույնը անեին: Ես նույնը, պատերազմի ժամանակ հեռախոսի միջոցով միշտ կապվում էի Արցախի հետ, գեներալների հետ, ասում էի. «...Վերցրեք իշխանությունը ձեր ձեռքը, մի թողեք, որ Արայիկ Հարությունյանը էս, սրա հրամանները կատարի և Արցախը կորցնի իր ինքնուրույնությունը»: Ցավոք սրտի, դա չեղավ, և ես կարծում եմ, որ դա մեր բանակի թերությունն է, դա ցույց է տալիս, որ մեր բանակի վերնախավը, հենց սպաները, մենք դեռ չենք դարձրել էլիտար, կորպորատիվ մտածող, ազգին նվիրված ոչ թե ռազմական տեսակետից, այլ նաև քաղաքացիական տեսակետից,... երևի երկար ժամանակ պետություն չենք ունեցել, դրանից է, չեմ իմանում, բայց տենց բաները հեշտ է բացատրել, իրականում ամեն ինչ կախված է անձից, կա այդպիսի անձ, կամ չկա, պարզվեց մեր մոտ այդպիսի անձ բանակում չկա, չկա, բայց կարար լիներ, չկար»։
     Էս տեսակ ախմախաբանությունները, որքան էլ պարադոքսալ է, ամրապնդում են գործող իշխանությունների դիրքը՝ հնարավորություն տալով շարունակել կոպիտ սխալները, ձախողումները, չնկատել դրանք, մոռանալ խոստումները և ավելի մեծամտանալ:
     Հետգրություն. Վազգեն Մանուկյան. «Մարդ կա՝ ամբողջ կյանքում աբիժնիկ է»:

4498 | 2
Facebook