Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ.

Համացանց

«Խոսքի ազատությունը վտանգված է»․ Արման Ղարիբյան

17:20, երեքշաբթի, 26 հունվարի, 2021 թ.
«Խոսքի ազատությունը վտանգված է»․ Արման Ղարիբյան

«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուշադրություն․ խոսքի ազատությունը վտանգված է
     ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունները, որոնք արդեն իսկ ընդունվել են առաջին ընթերցմամբ, նախատեսում են, որ ատելության խոսքից պաշտպանություն են ստանում ոչ միայն ավանդաբար ճնշված խմբերը, այլև ՔԱՂԱՔԱԿԱՆ կուսակցություններն ու գործիչները։
     Այլ կերպ ասած՝ այս օրենքը, որն ամենուր կոչված է ճնշվող խմբերին պաշտպանելու, Հայաստանում կարող է վերածվել արտոնյալ խմբի պաշտպանության գործիքի, իսկ մամուլի, ակտիվիստների ու ընդդիմության գլխին՝ իրական սպառնալիքի։
     Այն, որ Հայաստանում ատելության խոսքի վերաբերյալ օրենսդրական բարեփոխումների կարիք կա, անվիճելի է, բայց իմ գործընկերներից քանի՞սն են համաձայն, որ օրենքում ներառված լինի քաղաքական թշնամանք հարուցելու համար պատասխանատվությունը։ ՄԻԵԴ-ի դիրքորոշումն այն է, որ քաղաքական գործիչների նկատմամբ խոսքի ազատության ու քննադատության շրջանակը պետք է ավելի լայն լինի։
     Գիտակցո՞ւմ եք, թե սա ինչ սպառնալիք կարող է լինել խոսքի ազատության սահմանափակման առումով։ Օրինակ՝ իքս քաղաքական գործչին խիստ քննադատելը արդյո՞ք չի դիտարկվի որպես քաղաքական թշնամանքի հարուցում։ Եթե անգամ այսօրվա գործող իշխանությունը չունի նման մտադրությունը, ունե՞նք արդյոք երաշխիքներ, որ հաջորդ իշխանությունները չեն շահարկի այս հոդվածն այլախոհներին ու ընդդիմադիրներին լռեցնելու համար։
     ՀԳ - ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի հունվարի 11-ի նիստում պատգամավոր Սարգիս Խանդանյանը հայտարարեց, որ Քրեական օրենսգրքի փոփոխությունների մասով իրենք, ըստ էության, համաձայնության են եկել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ (բառացի ձևակերպումը հստակ չեմ հիշում, բայց բովանդակությունը սա էր)։ Ինձ հետաքրքիր է, թե արդյո՞ք քաղհասարակության ներկայացուցիչների համար խնդրահարույց չէ այս ձևակերպումը»։

| | |
1200 | 1
Facebook