Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Տոռ» գնելու փոխարեն առան խաղալիք ինքնաթիռներ». Վազգեն Մանուկյան

14:35, երեքշաբթի, 26 հունվարի, 2021 թ.
««Տոռ» գնելու փոխարեն առան խաղալիք ինքնաթիռներ». Վազգեն Մանուկյան

«2018 թվից սկսվեց բանակի ջարդը. կոռուպցիայի անվան տակ սկսեցին մտնել, տարբեր գեներալների ձերբակալել, աշխատանքից հանել, քրեական գործեր հարուցել… Կոտրեցին ամբողջ Արցախի ղեկավարությունը՝ դուրս մղեցին գեներալների, և բանակի ներսում անվստահություն մտավ»,- այսօր Արարատ քաղաքում հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«2016 թվականին Ադրբեջանը փորձեց հարձակվել և անհաջողություն ունեցավ: Մենք էլ կորուստներ ունեցանք՝ այդ թվում տարածքային, բայց Ադրբեջանը հասկացավ, որ իր դիմաց կանգնած է նույն բանակը, որից ինքը պարտվել էր և կանգնեցրեց պատերազմը»,- նշեց նա:

Մանուկյանի խոսքով՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ հետևություններ արվեցին, որ պետք է ունենալ ԱԹՍ-ներ, նոր տեխնոլոգիաներ: «Որևէ բան չարվեց այս պատերազմի ժամանակ, որ այդ ամենն ունենանք: Այն ցուցակում, որ դիմել էինք Ռուսաստանին, թե ինչ զենքեր պիտի գնեինք նախկին իշխանությունների օրոք, նշված էին «Տոռ»-եր, այսինքն՝ այն սարքերը, որոնցով պետք է ոչնչացվեին ԱԹՍ-ները: Դա ջնջվեց, առան խաղալիք ինքնաթիռներ… Դրանք շատ հզոր էին, բայց ոչ մի օգուտ չունեին պատերազմի ժամանակ և չօգտագործվեցին»,- հայտարարեց Մանուկյանը:

3136 | 1
Facebook