Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ.

Թերթերի տեսություն

Ո՞ր ոլորտներում է թերացել իշխանությունը. պատերազմի և կորոնավիրուսի հետևանքները. «Ժողովուրդ»

09:30, երեքշաբթի, 26 հունվարի, 2021 թ.
Ո՞ր ոլորտներում է թերացել իշխանությունը. պատերազմի և կորոնավիրուսի հետևանքները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2020 թվականը Հայաստանի համար ծանր տարի ստացվեց. մարտից Հայաստանն ու աշխարհը փոթորկեց կորոնավիրուսը, իսկ սեպտեմբերից էլ խնդիրներ առաջացրեց 44-օրյա պատերազմը:

Եվ դա նաև պատճառ հանդիսացավ, որ 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը փոփոխությունների ենթարկվեց: Եվ, ահա, 2021 թվականն արդեն մեկնարկել է, և «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչ արդյունքներով է Հայաստանը փակել 2020 թվականը, և թե որ գերատեսչությունը որտեղ է թերացել: Օրինակ՝ նախագահի աշխատակազմը թերացել է «Հանրապետության նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավում» դրույթն իրականացնելիս եւ կատարողականը կազմել է 78.48 տոկոս, Ազգային ժողովի պարագայում այս նույն կետի կատարողականը կազմում է 74.90 տոկոս:

Վարչապետի աշխատակազմը չի կատարել «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններինև արհմիություններին» դրույթն ու «Պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովում» դրույթը, իսկ, ահա, «Պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովում» դրույթը կատարել է 62 տոկոսով:

Համավարակով և պատերազմով պայմանավորված՝ տնտեսվել են արտասահմանյան պատվիրակությունների համար նախատեսված ծախսերը, և կատարողականը կազմել է 39 տոկոս: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը թերացել է «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» ծրագիրն իրագործելիս՝ ցույց տալով 29.38 տոկոս կատարողական»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
3112 | 0
Facebook
COMMENT.am