Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«System Of A Down»-ը դրամահավաք է կազմակերպում՝ վիրավորված զինծառայողներին օգնելու համար

00:05, երեքշաբթի, 26 հունվարի, 2021 թ.
«System Of A Down»-ը դրամահավաք է կազմակերպում՝ վիրավորված զինծառայողներին օգնելու համար

Հանրահայտ «System Of A Down» ռոք խումբը շարունակում է աջակցել Արցախին ու Հայաստանին։ Հունվարի 30-ին խումբն առցանց դրամահավաք է կազմակերպում՝ Արցախում պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողներին օգնելու համար։
     SOAD-ի հայտարարության մեջ նշվում է, որ Արցախի և Հայաստանի ազատության համար պայքարող զինվորները տուժել են Թուրքիայի կողմից աջակցվող՝ Ադրբեջանի ռազմական հանցագործություններից․ «Այդ հերոսները վիրավորվել են վերջին հակամարտության ընթացքում և պրոթեզավորման, բժշկական օգնության կարիք ունեն: Մենք առցանց դրամահավաք ենք կազմակերպում՝ ձեռքեր ու ոտքեր կորցրած շուրջ 1000 զինվորի համար՝ օգնելու նրանց վերականգնվել և ապաքինվել, ինչպես նաև գումար հավաքել՝ կենսական նշանակության պրոթեզներով ապահովելու համար։ Ստացված ամբողջ եկամուտն ուղղվելու է այդ գործին»,- ասված է հայտարարության մեջ։

15250 | 0
Facebook