Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստամբուլում զինված տղամարդը վիրավորել է 3 ռուսաստանցու

20:40, երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ.
Ստամբուլում զինված տղամարդը վիրավորել է 3 ռուսաստանցու

Ստամբուլում դանակով զինված տղամարդը հարձակվել է 3 ռուսաստանցու վրա: Այս մասին հայտնել է ոստիկանությունում РИА Новости-ի աղբյուրը:
     Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին՝ Բեշիքթաշ շրջանում, այն ֆիքսել է տեսախցիկը։
     Գործակալության զրուցակիցը հստակեցրել է, որ տուժածները զբոսաշրջիկներ չեն և Թուրքիայում բնակության իրավունք ունեն: Այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
     Հարձակվողին ձերբակալել են. նա աղբահավաք Հասան Հուսեյնն է։ Նախնական տվյալներով՝ տղամարդը հոգեկան խնդիրներ ունի և բազմիցս դատապարտված է եղել։
     Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Հուսեյնի պատճառով, ով ռուսաստանցիներից գումար է պահանջել և մերժում ստացել։

Ստամբուլում զինված տղամարդը վիրավորել է 3 ռուսաստանցու
7300 | 0
Facebook