Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովն ու Զարիֆը կքննարկեն ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը․ ՌԴ ԱԳՆ

19:35, երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ.
Լավրովն ու Զարիֆը կքննարկեն ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։
     «Հունվարի 26-ին Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և նրա իրանցի գործընկեր Մ.Ջ. Զարիֆի բանակցությունները:
     Նախատեսվում է քննարկել միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը»,- նշված է հայտարարության մեջ։

3946 | 0
Facebook