Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սամվել Ալեքսանյանը հիմա ասելիք, անելիք չունի՞». Միհրան Հակոբյան

05:20, երեքշաբթի, 26 հունվարի, 2021 թ.
«Սամվել Ալեքսանյանը հիմա ասելիք, անելիք չունի՞». Միհրան Հակոբյան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրք Նիկոլի գլխավորությամբ վիժվածքների մի հանցավոր բրիգադ հայրենիքի ⅓-ը հանձնել է թուրքին, կրկնակի ընդլայնել է Եռաբլուրը և պատվազրկել հայրենիքն ու հայ մարդուն: Գիտեք չէ՞` Սամվել Ալեքսանյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Հայրենիքի բարիքներից ամենաշատն օգտվել և օգտվում է Սամվել Ալեքսանյանը: Հայրենիքը նախ և առաջ Սամվել Ալեքսնյանինն է, հետո նոր ուսուցչինը, վարորդինը կամ ծրագրավորողինը, որովհետև հայրենիքի գլխավոր բենեֆիցիարը` հայրենիքի բարիքներից ամենաշատ օգտվողը, եղել է ու կա Սամվել Ալեքսանյանն` իր ընտանիքով հանդերձ: Սամվել Ալեքսանյանը հիմա ասելիք չունի՞, անելիք չունի՞: Թե՞ էս երկիրը մենակ հարստանալու համար է ու կարևոր չէ, թե հայրենիքից ինչ է մնացել, հայրենիքի վրա հայկական եռագույն դրոշն է, թե կիսալուսնով դրոշը»:

4820 | 0
Facebook