Խնդրում ենք սպասել...

Համացանց

Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ հայկական բեռնատարների վրա հարձակման մասին

17:10, երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ.
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ հայկական բեռնատարների վրա հարձակման մասին

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել. «Այսօր՝ կեսգիշերն անց, Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախչել դեպքի վայրից։
     Այնուհետև բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման և հատել այն։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սույն դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և միաժամանակ ակտիվ աշխատանք կատարում, որպեսզի մեղավորներն օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկվեն, և բացառվի նման դեպքերի կրկնությունը»:

9186 | 0
Facebook