Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախցի թոշակառուներին տալիս են 68 հազար դրամ նպաստի ու թոշակի գումարի տարբերությունը

16:40, երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ.
Արցախցի թոշակառուներին տալիս են 68 հազար դրամ նպաստի ու թոշակի գումարի տարբերությունը

Քաղաքական պայքարի մեջ մոռացվում են արցախցիների խնդիրները: Կառավարությունն ընդհանրապես չի զբաղվում, լուրջ մեխանիզմներ չեն մշակվել: Անգամ կարգավիճակ չեն տվել,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բանագնացներից մեկը: «Մարդիկ ասում են՝ գոնե տվեք փախստականի կարգավիճակ, որ գնանք ԱՄՆ, Եվրոպա, այդ կարգավիճակով մեզ օժանդակեն, կամ էլ այստեղ օժանդակեք: Նրանք չեն ուզում գնալ ուրիշ երկիր, ուզում են մնալ Հայաստանում:

Անգամ այդ 68 հազար դրամները, որ տալիս են, թոշակը ներառված է դրա մեջ: Այսինքն, թոշակառուներին տալիս են դրա ու թոշակի տարբերությունը»,- տարակուսանքով հայտնեց նա:

2334 | 0
Facebook