Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այսօրվա իշխանություններն ամեն ինչ արեցին, որ պատերազմ լինի». Սեյրան Օհանյան

16:50, երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ.
«Այսօրվա իշխանություններն ամեն ինչ արեցին, որ պատերազմ լինի». Սեյրան Օհանյան

«Ձայն հայրենեաց» նախաձեռնության հրավիրած ընդլայնված հավաք-քննարկմանը մասնակցում էր նաև Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Նախապատերազմյան ժամանակահատվածում այսօրվա իշխանություններն ամեն ինչ արեցին, որ պատերազմ լինի, միգուցե չգիտակցելով, բայց շատ վատ կլինի, եթե նրանք այդ ամենն իրականացրել են գիտակցելով: Եթե դու արտահայտվում ես ու ասում՝ մեկա էդ հողերը պետք է տայինք, ի՞նչ է, պետք է մտնեինք պատերազմի մե՞ջ, հետո նոր տայինք: Միգուցե հողերի վերադարձի հարցն այլ կերպ լուծվեր ու նաև ըստ փուլերի այդ ամենը վերադարձնեինք ու մեր ժողովրդի և Արցախի համար ավելի բարելաված վիճակում իրականացնեինք»,- ասել է Սեյրան Օհանյանը:

3188 | 1
Facebook