Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեկնարկել է Իրանի ԱԳ նախարարի տարածաշրջանային այցը․ նա Բաքվում է

13:40, երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ.
Մեկնարկել է Իրանի ԱԳ նախարարի տարածաշրջանային այցը․ նա Բաքվում է

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ժամանել է Բաքու, մեկնարկել է նրա տարածաշրջանային այցը։
     Իրանի ԱԳ նախարարը լրագրողներին հայտնել է, որ ադրբեջանական կողմի հետ քննարկվելու են Ղարաբաղում կայունության ապահովման, տարածքների վերականգնման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության, այդ թվում՝ հյուսիս-հարավ և հարավ-արևմուտք տրանսպորտային միջանցքների փոխգործակցության հետ կապված հարցերը:
     Տարածաշրջանային այցերի շրջանակում Զարիֆը կայցելի նաև Ռուսաստան, Վրաստան, Հայաստան և Թուրքիա:

3353 | 0
Facebook