Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեքսիկայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

12:10, երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ.
Մեքսիկայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին լատինամերիկյան պետության ղեկավարը հայտնել է իր Twitter-ում։
     «Ցավով տեղեկացնում եմ ձեզ, որ վարակվել եմ կորոնավիրուսով,- ասված է գրառման մեջ:- Ախտանիշները թեթև են, բայց ես արդեն բուժում եմ ստանում: Ինչպես միշտ՝ ես լավատես եմ»։
     67-ամյա քաղաքական գործչի խոսքով՝ առավոտյան կոնֆերանսներին իրեն կփոխարինի ներքին գործերի նախարար Օլգա Սանչես Կորդերոն:
     «Երկրի ղեկավարմանը կհետևեմ Ազգային պալատից»,- հավելել է նա:

7099 | 0
Facebook