Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում մահացած են գտել հայտնի շոումեն Ալեքսանդր Շալյապինին

11:50, երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ.
Մոսկվայում մահացած են գտել հայտնի շոումեն Ալեքսանդր Շալյապինին

Մոսկվայում մահացած են գտել հայտնի սթենդափ-երգիծաբան Ալեքսանդր Շալյապինին: Ինչպես հայտնում է Life-ը, 41-ամյա շոումենը, հնարավոր է, ինքնասպանություն է գործել: Նրա մարմինը գտել են կեսգիշերն անց Խորոշյովսկի մայրուղու վրա գտնվող բնակարանում: Նրա մենեջերը հայտնել է, որ վերջին շրջանում նա խնդիրներ ուներ:
     Հայտնի է, որ Շալյապինը 20 տարի չարաշահել է ալկոհոլը և 7 տարի բուժվել է Բելգորոդի կլինիկայում: Մոսկվա եկել էր մի քանի օր առաջ:

5564 | 0
Facebook