Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թաղապետի տեղակալն իր վրա է վերցնում թաղապետի լիազորությունները». Դավիթ Խաժակյան

10:20, երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ.
«Թաղապետի տեղակալն իր վրա է վերցնում թաղապետի լիազորությունները». Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Նման իրավական «գրագիտություն» նույնիսկ ամենավատ համատիրությունում չեք տեսնի:

Թաղապետի տեղակալը մեկ կարգադրությամբ իր վրա է վերցնում թաղապետի լիազորությունները:

Չկա՛ քաղաքապետ, չկա՛ թաղապետ, որ լիազորություն փոխանցի: Դա անում է թաղապետի տեղակալը՝ իր ձեռամբ:

Այս իշխանության մի մասը պատասխանատվության է կանչվելու անհագ և ապաշնորհ կոռուպցիայի համար, իսկ մյուսը՝ անգրագետ վարչարարության»:

2425 | 0
Facebook