Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՀՀ ՄԻՊ-ն Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ է ներկայացրել

09:50, երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ.
ՀՀ ՄԻՊ-ն Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ է ներկայացրել

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ: Այս անգամ ադրբեջանական սոցիալական մեդիայի իրական օգտատերերի հրապարակումներից (մի քանիսը)՝

1) «Պետք է սպանել և՛ հայ կանանց, և՛ հայ երեխաներին»,- Ադրբեջանի փաստաբանների միության անդամ.

2) Ես չեմ խղճում հայ երեխայի: Լավագույն հայը մեռած հայն է.

3) Պետք է սպանել կենդանի մնացած հայերին: Խոշտանգեք սպանելուց առաջ.

4) Ես ուզում եմ հայերի, որոնց մերկացրել են ու բռնաբարել.

5) Սրիկա հայերը պետք է սպանվեն ու վերանան այս մոլորակից ու բոլորն, ովքեր նրանց կողմից են, պետք է նույն ձև սպանվեն.

6) Այս աշխարհում հայերի համար չպետք է տեղ մնա: Ես ատում եմ նրանց: Բոլոր անխիղճ հայերը պետք է սպանվեն.

7) Ես ուղղակի սիրահարվել եմ Իլհամ Ալիևի խոսքերին, որ մենք նրանց քշում ենք շների պես.

8) Որևէ կենդանի հայ չպետք է մնա Ղարաբաղում.

9) Ծնողի կողմից իր երեխաների հարցման արդյունքների հրապարակում.

- Ո՞վ է մեր թշնամին

- Հայաստանը

- Ի՞նչ ենք զգում նրանց հանդեպ

- Ատելություն

- Վեր բարձրացրեք ձեռքերը և կրկնեք՝ մենք ձեզ կքշեն Ղարաբաղից շների պես

- Մենք ձեզ կքշենք Ղարաբաղից շների պես.

10) գլխատված հայ զինվորի նկարով «Տելերգամ» սոցիալական ցանցի թուրք-ադրբեջանական հատուկ բացված ալիքում ծաղրող հարցումներ, թե ինչ են օգտատերերը զգում, երբ տեսնում են գլխատված հայ.

11) և թշնամանքի այլ դրսևորումներ:

Գլխավոր հարցն այստեղ այն է, որ նշված հրապարակումներում օգտագործվում են նույն բառերն, ինչ ադրբեջանական իշխանության մարմիններն ու մշակութային գործիչները: Ընդ որում, այս հրապարակումներում թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական աղբյուրներ են:

Նույն բառերն են օգտագործում նաև ադրբեջանական զինվորականները հայերին խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի տեսանյութերում:

Մանրամասներն արտացոլված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում, որ պատրաստվել է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում կատարված մշտադիտարկման արդյունքներով»:

4080 | 0
Facebook