Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին փոխելը երկու բանով է կարևոր». Հովսեփ Խուրշուդյան

09:35, երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ.
«ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին փոխելը երկու բանով է կարևոր». Հովսեփ Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը գրել է. «Մի անգամ չեմ ասել, որ դիվանագիտական կորպուսը թարմացման կարիք ունի։ Որ պետք է հատ-հատ, ըստ դեսպանատների գնահատել կատարված աշխատանքի արդյունքները և կադրային հետևություններ անել։ Փաստ է նաև այն, որ դիվանագիտական կորպուսի ահագին մասը խծբ-ով է կարիերա արել նախկինների օրոք, իսկ նոր ու պրոֆեսիոնալ դիվանագետները քիչ են։
     Հիմա գալով այն խոսակցություններին, թե ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է փոխել։ Դա երկու բանով է կարևոր։ Նախ դրանով ցուցադրվելու է ԱՄՆ նոր ադմինիստրացիայի հետ հարաբերությունների ռեսթարտի մտադրությունը։ Երկրորդը, ոնց հասկանում եմ, Վաշինգթոնում վարչապետին պետք է մեկը, ով, լինելով իր համար վստահելի, առանց արտահոսք տալու ռիսկի (Կրեմլի աչալուրջ աչքը հենց այնտեղ է կենտրոնանալու) կարողանա դառնալ իր «հատուկ բանագնացը» Բայդենի վարչակարգի հետ կառուցվելիք հարաբերություններում։ Հիմա եթե ճիշտ է, որ Լիլիթ Մակունցն է թեկնածուն, ապա հաշվի առնելով նրա բարձր կարգավիճակը իշխանական բուրգում - դրանով կշեշտվի նաև ԱՄՆ հետ հարաբերությունների կարևորությունը։ Բացի դա, ԱՄՆ-ում կրթություն ստացած, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության փորձ ունեցող։ Պրոֆեսիոնալ դիվանագետ չէ՞, այո, չէ։ Բայց ասեցի, թե կոնկրետ այս դեպքում ինչու է կարևոր վստահելիության գործոնը։ Ու նաև չասեմ, թե մեր շատ ու շատ պրոֆեսիոնալ դիվանագետներ ինչպես տապալեցին ՀՀ արտաքին քաղաքականությունը առնվազն Արցախի հարցում։
     Ասում են ԱՄՆ-ում ՀՀ գործող դեսպանը լավ դիվանագետ է։ Դե գուցե Լոնդոնում փորձի հաջողության հասնել - որպես Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպա՞ն: Կակ ռազ այդտեղ դեսպան չունենք...»:

4578 | 0
Facebook