Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պետք է սպանել և՛ հայ կանանց, և՛ հայ երեխաներին». Ադրբեջանի փաստաբանների միության անդամ

01:25, երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ.
«Պետք է սպանել և՛ հայ կանանց, և՛ հայ երեխաներին». Ադրբեջանի փաստաբանների միության անդամ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ: Այս անգամ ադրբեջանական սոցիալական մեդիայի իրական օգտատերերի հրապարակումներից [մի քանիսը]՝
     1) «Պետք է սպանել և՛ հայ կանանց, և՛ հայ երեխաներին», - Ադրբեջանի փաստաբանների միության անդամ.
     2) Ես չեմ խղճում հայ երեխայի: Լավագույն հայը մեռած հայն է.
     3)Պետք է սպանել կենդանի մնացած հայերին: Խոշտանգեք սպանելուց առաջ.
     4) Ես ուզում եմ հայերի, որոնց մերկացրել են ու բռնաբարել.
     5) Սրիկա հայերը պետք է սպանվեն ու վերանան այս մոլորակից ու բոլորն, ովքեր նրանց կողմից են, պետք է նույն ձև սպանվեն.
     6) Այս աշխարհում հայերի համար չպետք է տեղ մնա: Ես ատում եմ նրանց: Բոլոր անխիղճ հայերը պետք է սպանվեն.
     7) Ես ուղղակի սիրահարվել եմ Իլհամ Ալիևի խոսքերին, որ մենք նրանց քշում ենք շների պես.
     8 ) Որևէ կենդանի հայ չպետք է մնա Ղարաբաղում.
     9 ) Ծնողի կողմից իր երեխաների հարցման արդյունքների հրապարակում.
     - Ո՞վ է մեր թշնամին
     - Հայաստանը
     - Ի՞նչ ենք զգում նրանց հանդեպ
     - Ատելություն
     - Վեր բարձրացրեք ձեռքերը և կրկնեք՝ մենք ձեզ կքշենք Ղարաբաղից շների պես
     - Մենք ձեզ կքշենք Ղարաբաղից շների պես.
     10) գլխատված հայ զինվորի նկարով «Տելեգրամ» սոցիալական ցանցի թուրք-ադրբեջանական հատուկ բացված ալիքում ծաղրող հարցումներ, թե ինչ են օգտատերերը զգում, երբ տեսնում են գլխատված հայ.
     11) և թշնամանքի այլ դրսևորումներ:
     Գլխավոր հարցն այստեղ այն է, որ նշված հրապարակումներում օգտագործվում են նույն բառերն, ինչ ադրբեջանական իշխանության մարմիններն ու մշակութային գործիչները: Ընդ որում, այս հրապարակումներում թե´ ադրբեջանական, թե´ թուրքական աղբյուրներ են:
     Նույն բառերն են օգտագործում նաև ադրբեջանական զինվորականները հայերին խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի տեսանյութերում:
     Մանրամասներն արտացոլված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում, որ պատրաստվել է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում կատարված մշտադիտարկման արդյունքներով»:

17772 | 0
Facebook