Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ֆեյսբուքը ոչ միայն ազգային անվտանգության սպառնալիք է, այլև ռադիկալ-գլոբալիստական գաղափարախոսության գլխավոր գործիք». Վահե Դավթյան

18:00, կիրակի, 24 հունվարի, 2021 թ.
«Ֆեյսբուքը ոչ միայն ազգային անվտանգության սպառնալիք է, այլև ռադիկալ-գլոբալիստական գաղափարախոսության գլխավոր գործիք». Վահե Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ մասնագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆեյսբուքն այլևս ոչ միայն ազգային անվտանգության սպառնալիք է, այլև ռադիկալ-գլոբալիստական գաղափարախոսության կյանքի կոչման գլխավոր գործիք։ Այդ գաղափարախոսությունը, իր հերթին, խարսխված է հասարակական կյանքի բոլոր ասպարեզներում Հեղինակության հերքման վրա։ Վերանում է կրեատիվ փոքրամասնության միմեսիսը ոչ կրեատիվ մեծամասնության կողմից, որի արդյունքում վերջնականապես ձևավորվում է սպառողական հասարակությունը։ Այն սպառում է ամեն ինչ՝ երշիկից լրատվություն՝ չմտածելով նոր արժեք ստեղծելու մասին։ Այս ամենի գլխավոր արգասիքը կառավարվող քաոսն է, որն այդքան հարմար քաղաքական կառավարման մոդել է ռադիկալ-գլոբալիստների համար։

Ֆեյսբուքն ինքն իրենով հակաինստիտուցիոնալ, հակահամակարգային ու, հետևաբար, հակապետական երևույթ է։ Դրա ֆենոմենը կայանում է նրանում, որ այն հավասարության նշան է դնում տգետի ու ինտելեկտուալի, մասնագետի ու դիլետանտի միջև։ Ստեղծվում է հավասարության պատրանք, ինչի հետևանքով նույն տգետն ու դիլետանտն սկսում են հավատալ սեփական բացառիկությանը։ Արդյունքում մենք առերեսվում ենք ֆեյսբուքի միջոցով գեներացվող տեղեկատվական աղմուկին, քանզի յուրաքանչյուր օգտատեր իր պարտքն է համարում հրապարակավ արտահայտվել իր կոմպետենտությունից դուրս գտնվող հարցի շուրջ։

Սեփական բացառիկության պատրանքի կուլմինացիան լինում է այն ժամանակ, երբ ֆեյսբուքում որոշակի լսարան ձևավորելուց հետո նույն տգետն ու դիլետանտն սկսում են բարձր դերի հավակնել իրական կյանքում։ Այս պահից ի վեր և սկսվում է իրական ճգնաժամը, որի արդյունքը Հեղինակության վախճանն է ու, ի վերջո, պետության օխլոկրատիզացիան։

Մենք այսօր հենց այդ փուլում ենք»։

3178 | 0
Facebook