Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դատարանը կալանավորել է Աշտարակում 19-ամյա տղային սպանած 20-ամյա կասկածյալին

17:10, կիրակի, 24 հունվարի, 2021 թ.
Դատարանը կալանավորել է Աշտարակում 19-ամյա տղային սպանած 20-ամյա կասկածյալին

Երեկ ՝ հունվարի 23-ին, քննիչը միջնորդություն է ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Օշական գյուղի բնակիչ, 20-ամյա Գեղամ Ալավերդյանի նկատմամբ, ով կասկածվում է հունվարի 21-ին Աշտարակում Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ, 19-ամյա Արմեն Սարգսյանին սպանելու մեջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավորը բավարարել է քննիչի միջնորդությունը և Գ. Ալավերդյանը դատարանից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, հունվարի 21-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրականացնելով, Օշական գյուղում հայտնաբերել և Ոստիկանության Աշտարակի բաժին էին բերման երթարկել նույն գյուղի բնակիչներ 20-ամյա Գեղամ Ալավերդյանին և 17-ամյա Հովհաննես Ալավերդյանին։

Վերջիններս կասկածվում էին նույն օրը Աշտարակ քաղաքում՝ Միկոյան եղբայրներ 33 հասցեին հարակից տարածքում, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ 19-ամյա Արմեն Սարգսյանի հետ վիճաբանության մեջ մտնելու և նրան սպանելու մեջ։

Հ․Ալավերդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը բնակության վայրից չհեռանալու վերաբերյալ։

4185 | 0
Facebook