Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Միացրեք ձեր ուղեղները». Պեսկովը մեկնաբանել է Պուտինին վերագրվող պալատի վերաբերյալ հարցը

16:00, կիրակի, 24 հունվարի, 2021 թ.
«Միացրեք ձեր ուղեղները». Պեսկովը մեկնաբանել է Պուտինին վերագրվող պալատի վերաբերյալ հարցը

Վլադիմիր Պուտինը Գելենջիկում պալատ չունի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Rossia1-ին տված հարցազրույցում:

«Պուտինն այնտեղ ոչ մի բան էլ չի անում, Պուտինը Գելենջիկում պալատ չունի»,- հայտարարել է նա՝ պատասխանելով հաղորդավարի հարցին՝ արդյոք Պուտինը Գելենջիկում պալատ ունի և եթե ունի, ինչ է այնտեղ անում:

«Այն մասին, որ նախապատրաստվում են այսպես կոչված «մերկացումներ» և տեղեկատվական հարձակումներ, Կրեմլում վաղուց գիտեին,- ասել է Պեսկովը:- Դրանց նպատակը իրավիճակի ցնցումներն են: Այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, դա մաքուր սուտ է ու ամեն մարդ, ով նայում է այդ նյութերը, պետք է միացնի իր ուղեղը ու իրեն հարց տա՝ բայց ինչ կապ ունի այստեղ Պուտինը:

Լավ, ասենք, կա նման պալատ: Գելեջիկում բոլորն են ասում, որ իսկապես այնտեղ հսկայական օբյեկտ կա և այլն: Բայց դրանք ունեն իրենց սեփականատերերը, դրանք մասնավոր օբյեկտներ են: Եվ, հավանաբար, բիզնեսմենները, եթե օրենքի շրջանակներում են գործում, իրավասու են տիրապետել ցանկացած օբյեկտի: Բայց այստեղ ի՞նչ կապ ունի նախագահը:

Եվ ահա այսպիսի արհեստածին խորամանկություններով, կեղծիքներով տեղեկատվական հարձակումներ են գործում»:

Նա նաև կասկածելի է համարել այն հանգամանքը, որ նախնական նյութը, ամենայն հավանականությամբ, եղել է անգլերենով՝ ինչու՞:

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, ով հայրենիք վերադառնալուց անմիջապես հետո ձերբակալվել էր, յութուբյան իր էջում հրապարակել է «Պալատ Պուտինի համար: Ամենամեծ կաշառքի պատմությունը» ֆիլմը, որն արդեն ունի շուրջ 79 միլիոն դիտում:

«Պալատ Պուտինի համար: Ամենամեծ կաշառքի պատմությունը»
| | |
15920 | 1
Facebook
COMMENT.am