Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում բերման ենթարկված անչափահասներին ազատ են արձակել

13:30, կիրակի, 24 հունվարի, 2021 թ.
Մոսկվայում բերման ենթարկված անչափահասներին ազատ են արձակել

Մոսկվայի կենտրոնում չթույլատրված ակցիայի բոլոր անչափահաս մասնակիցներին վերադարձրել են իրենց ծնողներին: Այս մասին հայտնել է Մոսկվայի երեխաների իրավունքների պաշտպան Օլգա Յարոսլավսկայան:

Երեխաների իրավունքների պաշտպան Աննա Կուզնեցովան էլ հայտնել է, որ նախնական տվյալներով, երկրում բերման է ենթարկվել շուրջ 300 անչափահաս, այդ թվում, Մոսկվայում՝ 30:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Պուտինի հրաժարականի պահանջով:

12144 | 0
Facebook