Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հիշո՞ւմ եք, որ երկուսով Շուշիում ուտում-խմում, երգում-պարում էիք». Միհրան Հակոբյան

01:05, կիրակի, 24 հունվարի, 2021 թ.
«Հիշո՞ւմ եք, որ երկուսով Շուշիում ուտում-խմում, երգում-պարում էիք». Միհրան Հակոբյան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Թանկյան, Արսինե Խանջյան, տեղյա՞կ եք, որ թուրք Նիկոլը Շուշին հռչակել է ադրբեջանական քաղաք: Իսկ գիտե՞ք, որ ամենայն հավանականությամբ ձեր վիժվածքը որպես «պատերազմական հանցագործներ» Ադրբեջանի պահանջով Բաքվին կհանձնի 1992-ին Շուշին ազատագրողներին (բնականաբար, բացի Սամվել Բաբայանից): Հիշո՞ւմ եք, որ դուք երկուսով Շուշիում ուտում-խմում, երգում-պարում էիք: Դե հիմա գլխներիդ ճարը տեսեք: Մարդ ես, կարող է հանկարծ ձեզ էլ պահանջի Ալիևը, իսկ նրա պահանջներն արդեն գիտեք՝ թուրք Նիկոլի համար օրենք է:

6969 | 2
Facebook