Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արևմուտքն Էրդողանի հավակնություններն ուղղորդեց դեպի հարավ և արևելք». Վահրամ Աթանեսյան

22:45, շաբաթ, 23 հունվարի, 2021 թ.
«Արևմուտքն Էրդողանի հավակնություններն ուղղորդեց դեպի հարավ և արևելք». Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի առջև փակելով Եվրոմիության դռները, ինչի առթիվ, ի դեպ, հայ ազգայնականներն աննկարագրելի հրճվանք ապրեցին, Արևմուտքն Էրդողանի հավակնություններն ուղղորդեց դեպի հարավ և արևելք: Նպատակն, ըստ երևույթին, ռուս-թուրքական և թուրք-պարսկական լրջագույն բախումներ հրահրելն էր, որից հետո կթուլանային և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան, և՛ Իրանը: Եվ կգար ազդեցության ոլորտների վերաբաժանման ժամը: Թուրքիան և Ռուսաստանը կանխազգացին սպառնալիքը և, շատ հարցերում մրցակից լինելով հանդերձ՝ գնացին ռազմավարական համագործակցության, որին մասնակիորեն աջակցեց նաև Իրանը: Քառասունչորսօրյա պատերազմից, որի նախապատրաստմանը հօգուտ Ադրբեջանի ուղղակի կամ միջնորդավորված ջանքեր է գործադրել նաև Արևմուտքը, Եվրոպան և ԱՄՆ-ը, փաստացի ոչինչ չստացան: Մեծ հաշվով կորցրեց նաև Իրանը, որ հիմա փորձում է առավելագույն հնարավորը քաղել: Նույն ծիրի մեջ են Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Շատ բարդ խճանկար է: Աստված օգնական հայ դիվանագիտությանը, որպեսզի կարողանա հասնել Լեռնային Ղարաբաղի ամբողջականության վերականգնմանը և վերջնական կարգավիճակի հարցի միջազգային լեգիտիմացմանը»:

3902 | 0
Facebook