Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իրանը փորձ է կատարում տարածաշրջանում վերադիրքավորվելու». Ն. Դիլբարյան

17:20, շաբաթ, 23 հունվարի, 2021 թ.
«Իրանը փորձ է կատարում տարածաշրջանում վերադիրքավորվելու». Ն. Դիլբարյան

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը գրել է. «Իրանը դարձյալ փորձ է կատարում տարածաշրջանում մեր պարտված պատերազմից հետո վերադիրքավորվելու, արտգործնախարար Մուհամմադ Զարիֆի այցը տարածաշրջան կբացահայտի դրա երկու հնարավոր ուղղությունները. ա) տարածաշրջանում Ռուսաստանի, Հայաստանի և Վրաստանի հետ համագործակցած համակշռել, այսինքն՝ զսպել Թուրքիայի աճող ազդեցությունը, դրանով իսկ Ադրբեջանին հասկացնել, որ Թուրքիայի մեծացող կշիռն իրենց վրա էլ է ծանր անդրադառնալու, կամ բ) համագործակցել Թուրքիայի հետ՝ նրանից ստանալով երաշխիքներ իր դեմ չգործելու ՆԱՏՕ-ի շրջանակներում»:

3568 | 0
Facebook