Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի 25-ամյա զինծառայողի մոխրացած դին հայտնաբերվել է Opel-ում

10:35, շաբաթ, 23 հունվարի, 2021 թ.
Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի 25-ամյա զինծառայողի մոխրացած դին հայտնաբերվել է Opel-ում

Այսօր՝ հունվարի 23-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 03։40-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 25-ամյա Լեոնիդ Խոմյակովը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցի թիվ 10 հասցեի դիմաց բախվել է նույն փողոցի բնակիչ 83-ամյա Սերյոժա Հակոբյանին պատկանող КамАЗ մակինշի ավտոմեքենային ամրակցված կցորդիչի հետնամասին։ Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, որտեղ հայտնաբերել են վարորդի մոխրացած դին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լ․ Խոմյակովը ծառայում էր Գյուրիում տեղեկայված ՌԴ ռազմաբազայում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

5922 | 0
Facebook