Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանաչումը

00:30, շաբաթ, 23 հունվարի, 2021 թ.
ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանաչումը

ՆԱՏՕ-ն շարունակում է Ռուսաստանին կոչ անել դադարեցնել Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանաչումը: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ բանակցություններից առաջ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
     «Մենք շարունակում ենք կոչ անել Ռուսաստանին դադարեցնել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածաշրջանների ճանաչումը»,- ասել է նա:
     Ստոլտենբերգը հավելել է, որ Ռուսաստանին կոչ է անում նաև «պահպանել Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու հարգել միջազգային իրավունքը»:

5717 | 0
Facebook