Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հրապարակ» թերթը տարածել է կեղծ տեղեկատվություն ՌԴ դեսպանի մասին․ Հայաստանում ՌԴ դեսպանատուն

21:55, ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ.
«Հրապարակ» թերթը տարածել է կեղծ տեղեկատվություն ՌԴ դեսպանի մասին․ Հայաստանում ՌԴ դեսպանատուն

Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել․«Դեսպանությունը մեծ հարգանքով է վերաբերվում զանգվածային լրատվամիջոցների աշխատանքին և ոչ մի դեպքում չի ոտնձգում դրանց իրավունքների և խոսքի ազատության դեմ:
     Սակայն կցանկանայինք հեղինակավոր պարբերականի ուշադրությունը դարձնել նրան, որ դրա՝ մեր նամակին պատասխան հրապարակման մեջ պարունակվող ժողովրդավարության և խոսքի ազատության մասին դատողություններից դուրս է մնում հարցի էությունը։ Իսկ այն պարզ է. «Հրապարակ» օրաթերթը տարածել է կեղծ տեղեկատվություն Հայաստանում Ռուսաստանի դեսպանի գործունեության մասին»,- ասված է հայտարարության մեջ։

6160 | 1
Facebook