Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրանի արտգործնախարարը հունվարի 27-ին կայցելի Հայաստան

20:15, ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ.
Իրանի արտգործնախարարը հունվարի 27-ին կայցելի Հայաստան

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հունվարի 27-ին կայցելի Հայաստան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Երևան, Մոսկվա, Բաքու և Թբիլիսի: Իրանի ԱԳ նախարարը հունվարի 24-ին կլինի Ադրբեջանում:
     Ավելի վաղ, Զարիֆը հայտնել էր, որ մտադիր է այցելել այն երկները, որոնք կօգնեն ղարաբաղյան ճգնաժամից դուրս գալ և տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատել:

2095 | 0
Facebook