Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գագիկ Ջհանգիրյանն և Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին ԲԴԽ անդամներ

19:00, ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ.
Գագիկ Ջհանգիրյանն և Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին ԲԴԽ անդամներ

ԲԴԽ անդամների թեկնածուներ՝ Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի ընտրության քվերակությունից հետո Հաշվիչ հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 89-ը. Ջհանգիրյանը ստացել է 86 կողմ և 3 դեմ ձայն, իսկ Դավիթ Խաչատուրյանը՝ 89 ձանից 85 կողմ, դեմ 3, մեկը՝ անվավեր:

ԲԴԽ նորընտիր անդամները ԱԺ-ում հանդիսավոր կերպով երդվեցին և ստորագրեցին երդման տեքստը:

Նշենք՝ Ջհանգիրյանը նախկին զինդատախազն է, Դավիթ Խաչատուրյանը՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, եղել է Բաց հասարակության հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահը: Վերջինը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայրն է:

3437 | 0
Facebook