Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իմքայլական պատգամավոր Ռուստամ Բաքոյանին փորձել են ծեծել

18:15, ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ.
Իմքայլական պատգամավոր Ռուստամ Բաքոյանին փորձել են ծեծել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ փորձել են ծեծել իշխող ուժի պատգամավոր Ռուստամ Բաքոյանին։ Վերջինս այդ օրերին թաքնվել է Աջափնյակ համայնքում, իր ծանոթի տանը։ Հարևաններն իմացել են և փորձել նրան պատժել իշխող թիմի վարած պարտվողական քաղաքականության համար։ Քաշքշուկ է եղել, ներկաները հայհոյել են պատգամավորին։
     Միջադեպից հետո Ռուստամ Բաքոյանը շտապել է Աջափնյակի ոստիկանություն և հանցագործության մասին հաղորդում տվել։ Պատգամավորը ոստիկանությունում տեղեկացրել է, որ իրեն հայհոյել են, փորձել ծեծել, վնասել իր մեքենան։ Այս պահին քննություն է կատարվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

5332 | 1
Facebook