Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռիո դե Ժանեյրոյում չեղարկվել է 2021-ի կառնավալը

14:55, ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ.
Ռիո դե Ժանեյրոյում չեղարկվել է 2021-ի կառնավալը

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի իշխանությունները որոշել են 2021 թվականին չեղարկել հայտնի ամենամյա կառնավալը, այդ որոշման մասին Twitter-ում հայտնել է քաղաքապետ Եդուարդու Պաիսը:

«Ես երբեք չեմ թաքցրել կառնավալի հանդեպ իմ սերը և գիտակցում եմ այս մշակութային իրադարձության տնտեսական կարևորությունը»,- գրել է Պաիսը։

Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետի խոսքով՝ տոնակատարությունը մեծ նախապատրաստություն է պահանջում, ինչն այս պահին անհնար է թվում:

«Անշուշտ, 2022 թվականին մենք կկարողանանք տոնել այն»,- հավելել է քաղաքապետը:

6284 | 0
Facebook