Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#COVID_19-ի հաստատված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 98 միլիոնը

14:25, ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ.
#COVID_19-ի հաստատված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 98 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 98 միլիոնը: Այս մասին հաղորդում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը:

Հունվարի 22-ի դրությամբ վիրուսով վարակման դեպքերի թիվը կազմում է 98 153 807։ Համաճարակի հետևանքով մահացության թիվը 2 101 919 է։ Ապաքինվել է 70 562 106 մարդ։

Վտանգավոր վարակի տարածման ցուցանիշով առաջատար երկրների եռյակում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Բրազիլիան: Միացյալ Նահանգներում կորոնավիրուս հաստատվել է 24 627 675 մարդու մոտ։ Մահացությունների թիվը 410 102 է։

2-րդ տեղում Հնդկաստանն է, որտեղ COVID-19 ախտորոշվել է 10 625 424 մարդու մոտ։ Մահվան ելքերի թիվը՝ 153 030:
     Բրազիլիան 3-րդ տեղն է զբաղեցնում՝ 8 697 368 վարակակիրով, մահացածների թիվը՝ 214 147:

Առաջին տասնյակում են նաև Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան:

6870 | 0
Facebook