Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում ԴԱԻՇ-ի ավելի քան 20 գրոհային է ձերբակալվել

13:00, ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ.
Թուրքիայում ԴԱԻՇ-ի ավելի քան 20 գրոհային է ձերբակալվել

Թուրքիայի անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացրել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ, որի ընթացքում 24 մարդ է ձերբակալվել, հայտնել է Anadolu գործակալությունը։

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացու սպանության մեջ մեղադրվող` խմբավորման 10 անդամ, որոնց ազգությունը չի նշվում: Ուրբաթ օրը ևս 14 օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել Թուրքիայի հյուսիսում գտնվող Սամսուն նահանգում՝ ԻՊ-ում ներգրավված լինելու կասկածանքով, նրանց թվում է Սիրիայի 4 և Իրաքի 10 քաղաքացի:

3460 | 0
Facebook