Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սառնարանի անջատման պատճառով ԱՄՆ-ում #Moderna պատվաստանյութի 1900 չափաբաժին է ոչնչացվել

01:05, շաբաթ, 23 հունվարի, 2021 թ.
Սառնարանի անջատման պատճառով ԱՄՆ-ում #Moderna պատվաստանյութի 1900 չափաբաժին է ոչնչացվել

Բոսթոնի հիվանդանոցներից մեկում պահվող Moderna ընկերության պատվաստանյութի գրեթե 2 000 չափաբաժին է ոչնչացվել, երբ հավաքարարը պատահաբար անջատել է սառնարանը, հաղորդում է ABC հեռուստաալիքը:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին։ Ինչպես հայտնել Է Բոսթոնի հիվանդանոցային համալիրի ներկայացուցիչ Քայլ Թոթոն այդ օրը բժշկական կենտրոններից մեկի աշխատակիցները հայտնաբերել են, որ սառնարանը, որտեղ պահվում է պատվաստանյութը, չի աշխատում: Նրա խոսքով՝ արդյունքում, վնասվել է դեղամիջոցի 1900 չափաբաժին։
     «Պարզվել է, որ մաքրման ժամանակ աշխատողը պատահաբար հոսանքից անջատել է սառնարանը»,- նշել է հիվանդանոցի ներկայացուցիչը:
     Թոթոն ընդգծել է, որ պատվաստանյութերով սառնարանը «գտնվել է անվտանգ վայրում, դրա վրա տեղադրված է եղել տագնապի ազդանշան»: Նրա խոսքով՝ հիվանդանոցի ղեկավարությունը մտադիր է հետաքննություն անցկացնել և պարզել, թե ինչու է տեղի ունեցել միջադեպը և ինչ պատճառով չի աշխատել ազդանշանը:

7048 | 0
Facebook