Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վճարովի կայանատեղերի սակագներն անփոփոխ են». Հակոբ Կարապետյան

15:55, հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ.
«Վճարովի կայանատեղերի սակագներն անփոփոխ են». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սոցցանցերում հանդիպող որոշ գրառումների հետ կապված հարկ եմ համարում հայտնել հետևյալը.

Երևան քաղաքում համայնքի կողմից կազմակերպվող վճարովի կայանատեղերի («կարմիր գծերի») ՍԱԿԱԳՆԵՐՆ ԱՆՓՈՓՈԽ ԵՆ. մեկ ժամվա համար 100 դրամ, մեկ տարվա համար՝ 12 000 դրամ:

Վճարովի կայանատեղերի համար դրույքաչափերը սահմանում է Երևանի ավագանին՝ յուրաքանչյուր տարեվերջին, հաջորդ ամբողջ տարվա համար: Գործող դրույքաչափերը հաստատվել են 2020-ի դեկտեմբերին»:

5585 | 0
Facebook