Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը 100 օրով կդադարեցնի արտաքսումը

14:00, հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ.
ԱՄՆ-ը 100 օրով կդադարեցնի արտաքսումը

ԱՄՆ-ը 100 օրով կդադարեցնի արտաքսումը՝ ներքին անվտանգության նախարարության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար, հայտարարել է գերատեսչությունը:

«2021 թվականի հունվարի 22-ից սկսած՝ ներքին անվտանգության նախարարությունը 100 օրով կդադարեցնի քաղաքացի չհանդիսացող անձանց տեղահանումը, որոնք պետք է արտաքսվեին՝ միգրացիոն օրենսդրության կատարման արդար և արդյունավետ համակարգ ապահովելու համար։ Առաջնահերթ ուշադրություն է դարձվում ազգային անվտանգության, սահմանների անվտանգության և հասարակական անվտանգության պաշտպանությանը»,- ասված Է հայտարարության մեջ:

Նշվում է, որ այդ միջոցառումը նախարարությանը թույլ կտա ռեսուրսներ ուղղել երկրի ամենահրատապ խնդիրների լուծմանը։

6242 | 0
Facebook