Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սպիտակ տունը՝ Պուտինի և Բայդենի զրույցի հնարավորության մասին

11:45, հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ.
Սպիտակ տունը՝ Պուտինի և Բայդենի զրույցի հնարավորության մասին

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույցի ծրագրեր դեռևս չկան, հայտնել Է Սպիտակ տունը:

«Ես ասելու ոչինչ չունեմ նախագահ Պուտինի հետ հնարավոր հեռախոսազրույցի մասին»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին:

Փսաքիի խոսքով՝ Բայդենի առաջին հեռախոսային բանակցությունները սպասվում են «գործընկերների և դաշնակիցների հետ»:

«Օտարերկրյա առաջնորդի հետ առաջին հեռախոսազրույցը կլինի ուրբաթ օրը՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ»,- ասել է նա:

6337 | 0
Facebook