Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակման 309 և մահվան 9 նոր դեպք

11:05, չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ.
Կորոնավիրուսով վարակման 309 և մահվան 9 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հունվարի 20-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165221 դեպք, որոնցից 153857-ը՝ առողջացած, 3016-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7607 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 628405 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 2028 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 309 նոր դեպք: Ունենք 357 առողջացած և մահվան 9 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 741 է»:

2446 | 0
Facebook