Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դատարանը սանկցիա կիրառեց Յուրի Խաչատուրովի փաստաբանի նկատմամբ

17:10, երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ.
Դատարանը սանկցիա կիրառեց Յուրի Խաչատուրովի փաստաբանի նկատմամբ

Այսօր՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ, դատարանը սանկցիա կիրառեց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի նկատմամբ: Փաստաբանն իր ելույթի ժամանակ, ըստ դատավորի, հնչեցրեց սուբյեկտիվ, վիրավորական բնույթի հայտարարություններ: Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանեց «գերագույն գլխավոր խաբեբա»։

«Իրականում ես մի քիչ զարմացա, որ այսօրվա դատական նիստին ներկայացա և նոր մեղադրող ներգրավված չէր: Ինձ թվաց՝ վերջերս ՀՀ գլխավոր դատախազի և իր կիրթ ու համեստ գործընկերոջ հետ հանդիպումից հետո փոխօգնության շրջանակներում կարող էր նաև որոշում կայացվեր այլ մեղադրող ներգրավելու վերաբերյալ»,- իր խոսքում ասաց նա:

Դատավորը, նշելով, որ փաստաբանի կողմից խախտվել է կոռեկտության պահանջը, սահմանափակեց վերջինի ելույթը:

3100 | 0
Facebook