Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բացարկ հայտնեցին Արթուր Դավթյանին

15:35, երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ.
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բացարկ հայտնեցին Արթուր Դավթյանին

Այսօր Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ՀՀ գլխավոր դատախազ, այս գործով մեղադրող Արթուր Դավթյանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրին։ Ըստ Ալումյանի՝ Արթուր Դավթյանի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերություններն այնպիսին են, որ վարչապետը կարող է գլխավոր դատախազին հրավիրել իր մոտ և քննարկել քրգործերի քննության ընթացքը: Նա հիշեց, թե ինչպես է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ բռնության գործով Արթուր Դավթյանը գնացել վարչապետի մոտ խորհրդակցության: Ալումյանը նշեց, որ այդ խորհրդակցության ժամանակ քրեական գործը քննարկվել է այնպիսի մանրամասնություններով, որ կարելի է դրանից հետևություն անել:

«Արթուր Դավթյանի այսպիսի փոխհարաբերությունները հակասում են «Դատախազության մասին ՀՀ օրենքի» մի շարք նորմերին»,- հավելեց փաստաբանը:

4815 | 1
Facebook