Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սենց աներես իշխանությո՞ւն…». Լևոն Քոչարյան

13:45, երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ.
«Սենց աներես իշխանությո՞ւն…». Լևոն Քոչարյան

«Սենց աներես իշխանությո՞ւն… ուղղակի ինձ ապշեցնում է»,- այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից առաջ դատարանի բակում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:

«Նախ ինձ թվում ա ընթացքում տեսնելով, որ չի ստացվում, պետք ա ինչ-որ գործողությունների դիմեին՝ թեկուզ հրաժարականի գնալու տեսքով… Էս ամեն ինչից հետո մնալն ուղղակի աբսուրդի ժանրից ա»,- ասաց նա:

Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ հարցին՝ Լևոն Քոչարյանն ասաց. «Ինքը շուտվանից ա քաղաքականության մեջ, իսկ հետագա գործողությունների հետ կապված՝ դեռ առիթ կլինի ներկայացնելու հանրությանը, թե ինչ ձևով ու եղանակով ա դա լինելու… Բայց ինքը կա, դա հաստատ ա»:

11619 | 1
Facebook