Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արգիշտի Քյարամյանը ճիշտ է ասում». Սեյրան Օհանյան

13:20, երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ.
«Արգիշտի Քյարամյանը ճիշտ է ասում». Սեյրան Օհանյան

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը: Քիչ առաջ պաշտպանությա նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանի այն հայտարարությանը, որ ինքը Սեյրան Օհանյանի հետ է Շուշիից դուրս եկել, ասաց.

«Արգիշտի Քյարամյանը ճիշտ է ասում: Շուշիում մենք իրար հետ ենք եղել: Ինքն աջակցել է հրամանատարին, ես էլ եմ աջակցել: Ավելին, հրամանատարի խնդրանքով կամ իմ հորդորով այս կամ այն հատվածում ինքնակամ հանդերձավորվել, գնացել է ջոկատների տեղաբաշխման, խնդիրների առաջադրման և ինժեներական համապատասխան աշխատանքներ կատարելու»:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան նույն մեքենայով իրար հետ դուրս են եկել, տարբեր խնդիրներ են կատարել: «Նոյեմբերի 7-ին արդեն նույն՝ իմ մեքենայով Քյարամյանի խնդրանքով իրեն բերել եմ Երևան»,- նշեց Օհանյանը:

10135 | 0
Facebook