Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Հրանտ Դինքի հիշատակի օրն է. սպանությունից 14 տարի անց

13:05, երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ.
Այսօր Հրանտ Դինքի հիշատակի օրն է. սպանությունից 14 տարի անց

Այսօր պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակի օրն է։ Սպանությունից անցել է 14 տարի։
     Աղավնիներ են պատկերվել «Ակօս» շաբաթաթերթի նախկին շենքի վրա, որտեղ սպանվել է Հրանտ Դինքը։ Նախագիծը կտևի մինչև հունվարի 19-ի երեկոյան ժամը 6-ը:
     Ստամբուլում ամեն տարի հիշատակի արարողություն է անցկացվում Sebat-ի շենքի դիմաց, որտեղ նախկինում տեղակայված է եղել «Ակօս» թերթը, համավարակի հետ կապված այս տարի այն կհեռարձակվի առցանց:
     Ողջ օրվա ընթացքում հեռարձակվելու է Հրանտ Դինքի մասին պատմող հաղորդում։
     2007թ-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց Օգուն Սամասթի կողմից Ստամբուլի Շիշլի շրջանի փողոցներից մեկում։
     Սպանությունից հետո քաղաքից փախչելով՝ Սամասթը հաջորդ օրը ձերբակալվեց սևծովյան Սամսուն նահանգում։

9792 | 0
Facebook