«Ռազմագերիների խնդիրը կոնֆեդենցիալ լուծման համակարգ է և հրապարակել անուններ, ցուցակ, չի լինելու դա, քանի որ ցուցակ հրապարակել՝ նշանակում է վտանգել ռազմագերիներին և հնարավորություն տալ շառլատաններին խանգարել գործընթացքը։ Այսօր հակառակ կողմը ներկայացնում է այն ցանկը, որը մենք գիտենք։ Բայց մենք հասկանում ենք, որ այդքանը չի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին և թուրք-ադրբեջանական զորավարժություններին, Քոչարյանը հորդորել է չանհանգստանալ։
«Զորավարժություններից շատ մի վախեցեք։ Ռազմատենչ հայտարարությունները դուր են գալիս Ալիևին և որպես հաղթող կողմ՝ շարունակում է հաճույք ստանալ դրանցից։ Այսօրվա իրողություններն այնպիսին են, որ անվտանգության համակարգը և Ռուսաստանի զինված ուժերի ներկայությունը որևէ հեռանկար չեն տալիս այդ հայտարարությունները իրագործելու»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում