Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ գումար հափշտակած տղամարդը կալանավորվել է

20:00, երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ.
Զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ գումար հափշտակած տղամարդը կալանավորվել է

Հունվարի 13-ին ոստիկանության Հրազդանի բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ ոմն Հարութ մի զինվորի ծնողի խոստացել էր գերության մեջ գտնվող որդուն վերադարձնել ու զինվորի ծնողների վստահությունը խաբեությամբ չարաշահելու եղանակով՝ 2 ամսում տերմինալի միջոցով տիրացել էր նրանց փոխանցած ընդհանուր 1 միլիոն 500 հազար դրամին։

Հետագայում ծնողները տեղեկացել են, որ իրենց որդին զոհվել է։ Նյութերի նախապատրաստման ընթացքում Հրազդանի ոստիկանները պարզել են, որ ոմն Հարութը ներկայացել է որպես զինծառայող, կոչումով՝ մայոր։ Դեպքի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնում խարդախության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ, որոնց արդյունքում հայտնի դարձավ, որ ոմն Հարութը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում բնակվող 42-ամյա տղամարդ է, իսկ զինվորի ծնողներին ներկայացել էր այլ անվամբ։ Պարզվեց նաեւ, որ նա զինծառայող չէ։

Միջոցառումները հանգուցալուծվեցին հունվարի 14-ին. տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հորդորում ենք չվստահել նմանատիպ խոստումներ տվող անձանց եւ անմիջապես տեղեկացնել ոստիկանությանը։

Զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ գումար հափշտակած տղամարդը կալանավորվել է
| | |
1816 | 0
Facebook
COMMENT.am