Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՀՀ քաղաքացիների՝ ՌԴ մուտք գործելու կանոնները

19:45, երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ.
ՀՀ քաղաքացիների՝ ՌԴ մուտք գործելու կանոնները

Ռուսաստանում հայերի միության մամուլի ծառայությունը, վկայակոչելով ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հրամանագիրը (№ 635-р), հայտնում է.

«Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումներն օտարերկրյա քաղաքացիների՝ Ռուսաստան մուտք գործելու համար, որոնք սահմանվել են մարտի 16-ին, պահպանվում են մինչ այս պահը:

Այնուամենայնիվ, բոլոր օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիները, կարող են Ռուսաստան մտնել մի շարք հիմնավորումների առկայության պարագայում:

Մասնավորապես, ՌԴ կարող են մուտք գործել

1. Կացության թույլտվություն ունեցող ՀՀ քաղաքացիները, որոնք Ռուսաստան են մտնում օդային անցակետերով:

2. ՌԴ քաղաքացիների ընտանիքի անդամ (ամուսիններ, ծնողներ, երեխաներ, որդեգիրներ), խնամակալ հանդիսացող ՀՀ քաղաքացիներն անձը հաստատող փաստաթղթերի և բարեկամության աստիճանն ապացուցող փաստաթղթերի կրկնօրինակի ցուցադրման պարագայում:

3. ՀՀ քաղաքացիները, որոնք Ռուսաստան են մուտք գործում բուժման նպատակով՝ անձը հաստատող փաստաթղթի, ինչպես նաև բուժհաստատության տրամադրած փաստաթղթերի կրկնօրինակը ներկայացնելու պարագայում:
     4. ՀՀ քաղաքացիները, որոնք Ռուսաստանում կամավոր վերաբնակեցման պետական ծրագրի մասնակիցների ընտանիքի անդամներն են:

5. Անձինք, որոնք Ռուսաստան են մուտք գործում հիվանդ հարազատներին (ամուսիններ, ծնողներ, երեխաներ, որդեգիրներ) խնամելու համար՝ անձը հաստատող փաստաթղթի և բուժհաստատության կողմից տրամադրված փաստաթղթի կրկնօրինակի ներկայացման պարագայում:

Հայաստանի քաղաքացիները Ռուսաստան մուտք գործելիս պետք է ներկայացնեն ՊՇՌ-թեստի բացասական պատասխանով տեղեկագիրը: Կորոնավիրուսի բացահայտման թեստի արդյունքները պետք է ստացված լինեն Ռուսաստան ժամանելուց ամենաշատը 72 ժամ առաջ»:

11941 | 0
Facebook