Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մարուքյանը դիմել է Բահրեյն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին

15:45, երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ.
Մարուքյանը դիմել է Բահրեյն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում եմ, որ որպես Բահրեյնի և Լյուքսեմբուրգի հետ խորհրդարանական բարեկամական խմբերի ղեկավար՝ այսօր առավոտյան նամակներով դիմել եմ Բահրեյն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ի․ Խ․ Ալ-Նեֆաեիին և Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահ Ֆ․ Էտգենին, տեղեկացրել նրանց հայ ռազմագերիներին Ադրբեջանում միջազգային հումանիտար իրավունքի խախտմամբ պահելու վերաբերյալ, ներկայացրել խնդրի բազմաթիվ մանրամասներ և նրբություններ, ինչպես նաև կոչ արել համապատասխան գործողություններ ձեռնարկելու՝ Ադրբեջանի վարքագիծը դատապարտելու և մեր գերիներին տուն վերադարձնելու ուղղությամբ»։

2608 | 0
Facebook